Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան կբացվի

թուրքական սուրճԱյն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն թուրքական սուրճը և դրա պատրաստման մշակույթը ներառեց համաշխարհային ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակում, թուրքերը որոշեցին Ստամբուլում թուրքական սուրճին նվիրված թանգարան բացել: Թուրքիայի մշակույթի նախարարությանը կից գիտական հետազոտությունների վարչության նախագահ Ահմեդ Արընը «Անադոլու» գործակալության հետ զրույցի ժամանակ նշել է, որ թուրքական սուրճի պատրաստման ավանդույթը համարվում է թուրքական մշակույթի կարևոր արժեքներից մեկը, այդ պատճառով էլ նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել այն պաշտպանելու համար: Արընը նշել է նաև, որ թուրքական սուրճի մշակույթի տարածման նպատակով նմանօրինակ թանգարան կբացվի նաև արտասահմանյան երկրներից մեկում: Թանգարանում ցուցադրվելու է ոչ միայն սուրճի պատրաստման եղանակները, այլև կանցկացվեն խորհրդատվական, ուսուցողական դասընթացներ:

Անկախ

Tags: ,