”Տիտանիկն” իր կառուցման ժամանակ խոշորագույն ուղևորատար նավն էր ողջ աշխարհում: Այն բախվեց սառցաբեկորին 1912թ-ի ապրիլի 14-ին և 2 ժամ 40 րոպե հետո խորտակվեց: Նավի վրա ուղևորների թիվը 1316 էր, իսկ անձնակազմի անդամների թիվը՝ 908, ընդհանուր առմամբ՝ 2224 մարդ: Նրանցից փրկվեցին 711-ը, մահացավ 1513 ուղևոր: Ողբերգության պատճառներն են համարվում եղանակային պայմանները, տեխնիկական խափանումները, անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները:
”Տիտանիկի” ողբերգությունը դարձավ առասպելային, իսկ դեպքերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր:
1985թ-ին նավի բեկորները հայտնաբերվեցին Ատլանտյան օվկիանոսի հատակին՝ Նյուֆաունդլենդ կղզու մոտ՝ 3750 մետր խորության վրա: Ներկայումս այդ բեկորները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ստորջրյա մշակութային ժառանգության կոնվենցիայի հսկողության ներքո:
Տիտանիկի ամենաերիտասարդ ուղևորուհին մահացավ 2009թ-ին` 97 տարեկան հասակում: Նավարկության ընթացքում նա եղել է ընամենը 2.5 ամսական:
Հետաքրքիր է նաև այն, որ այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Պիրպոնտ Մորգանը գնել է ”Տիտանիկի” տոմս, սակայն մեկնումից մի քանի րոպե առաջ նա հեռացել է Տիտանիկից, չվերցնելով անգամ ուղեբեռը:
Tags: պատմություն, Տիտանիկ