
Եվրոպան ու ԱՄՆ-ը թանկ են վճարելու Ուկրաինային դավաճանելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թերթի կարծիքով, արևմտյան երկրները Կիևը թողել են Ռուսաստանի նախագահ Պուտինի ողորմածությանը: Ուկրաինայի առաջնորդներն իրենց Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից ճնշված են զգում, ասվում է հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը հանդես եկան Ուկրաինայի իրադրության վերաբերյալ «անատամ» հայտարարություններով ու հիմա, ուկրաինական բնակչությունը պետք է հասկանա, որ պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա: «Մոսկվան նույնպես նման եզրահանգման է եկել»,-նշում է հրատարակությունն ու հավելում, որ Արևմուտքի նման ընկալումը ձևավորում է Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները:
Բացի այդ, հոդվածում ասվում է, որ ցանկացած հեղափոխությունից հետո «խումհարի» վիճակ է լինում ու ուկրաինացիները խնդիրներ էին սպասում: Սակայն, Ուկրաինայից Արևմուտքի հրաժարումն անսպասելի հարված էր, նշում է թերթը:
The Independent-ն իր հերթին գրում է, որ Պուտինը կարող է «Ռուսական կայսրության վերականգնումից» մի քանի քայլ հեռավորության վրա է, սակայն նման գործողությունները կարող են Մոսկվան դիվանագիտական փակուղի մտցնել: Թերթի կարծիքով, Արևմուտքի կողմից զինված պատասխանը «լրիվ բացառվում» է, սակայն Ժնևում հաջորդ շաբաթ նշանակված քառակողմ հանդիպմանը, արևմուտքի երկրները պետք է հստակ հայտնեն, որ Կրեմլի գործողություններն «արդարացում չունեն»:
Tags: ուկրաինական ճգնաժամ