Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ազատեց զբաղեցրած պաշտոնը:
Հայաստանի բրոնզե մեդալակիրը մեր երկրի առաջնության 3-րդ շրջանում չի հաղթել որևէ մրցակցի և հայտնվել է աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Վերջին խաղում թիմը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Ուլիսին»:
Ի դեպ, «Գանձասարը» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ապրիլի 16-ին պատասխան հանդիպումն է անցկացնելու «Բանանցի» հետ:
Առաջին խաղում կապանցի ֆուտբոլիստները տանը մրցակցին հաղթել են 2:1 հաշվով:
Թիմը մարզադաշտ դուրս կբերի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Բաղդասարյանը:
Հավելենք, որ Սևադա Արզումանյանը «Գանձասարի» ղեկը ստանձնել էր 2012-ի աշնանը, որից հետո` 2013-ին, թիմը դարձել էր Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:
Tags: սպորտ, ֆուտբոլ