Էչարի-Արանաս կոչվող փոքրիկ իսպանական քաղաքում անց է կացվել ոչ պաշտոնական հանրաքվե, որի ժամանակ տեղի բնակիչների տրվել է հարց ` արդյոք նրանք ցանկանում են դուրս գալ Իսպանիայի կազմեց և միանալ Բասկերի երկրի անկախ պետությանը: Անգլիական RT-ի տվյալների համաձայն` հանրաքվեին մասնակցել է 2,5 հազար մարդ:
Նշենք, որ Բասկոնիայի ինքնավար համայնքի կազմի մեջ են մտնում երեք գավառներ. Ալավա, Բիսկայա, Գիպոսկոա: Ինչպես և Կատալոնիան, այս շրջանը երկար տարիներ պայքարում է անկախության համար: Երկու շրջաներն էլ ունեն սեփական լեզուն: Բասկոնիայի անկախությունը աջակցում են հատկապես հարևան Նավարայում: Էչարի-Արանասը գտնվում է Նավարայի կենտրոնում: Բնակչության մեծ մասը իրեն համարում է բասկ և խոսում է բասկերի լեզվով:
«Անկախության ձգտումը այսօր ակտուալ է ոչ միայն բասկերի , այլև կատալոնացիների համար և ընդհանրապես շատ այլ եվրոպական ազգերի համար, որոնք գտնվում ինքնորոշման ճանապարհին», – ասել է Աննա Արկը, ով «Եվրոպական համագործակցություն հանուն անկախության» կազմակերպության ներկայացուցիչն է:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայի խորհրդարանը արգելել է անցկացնել հանրաքվե Կատալոնիայի անկախության մասին:
Tags: Բասկեր, Իսպանիա