Թույների նկատմամբ իմունիտետ ունեցող հսկայական առնետները գրոհում են բրիտանական քաղաքների վրա, գրում է The Mirror-ը: Վերջերս Լիվերպուլում բռնել ու լուսանկարել են 60 սմ երկարություն ունեցող մի առնետի. փորձագետներն ասում են, որ դա հսկա մուտանտ –կրծողների ահագնացող վտանգի վկայություն է: Մի շարք քաղաքապետարաններ բրիտանական կառավարությունից պահանջում են թույլ տալ ավելի ուժեղ թունաքիմիկատների կիրառում` հսկայական առնետների ոչնչացման համար:
«Ոչ մի զարմանալի բան չկա, եթե նման մեծ առնետների տեսնես գյուղական տեղանքում, սակայն քաղաքներում դա բացառիկ բան էր: Հստակ ինչ որ բան կատարվում է: Կարծում եմ, որ նրանք թույների նկատմամբ իմունիտետի պատճառով էլ ավելի կզարգանան»,-ասել է վնասարարների դեմ պայքարի լիվերպուլցի մասնագետ Շոն Ուիլենը: Նրա խոսքով, հսկայական կրծողների թիվը շատանում է Բիրմինգհեմում, Լոնդոնում ու այլ քաղաքներում:
Հրատարակությունը նշում է, որ հսկայական կրծողներ ոչ միայն Բրիտանիայում են այժմ հանդիպում.բոլորովին վերջերս խոշոր առնետներ են որսացել Ստոկհոլմում ու Դուբլինում:
Tags: հսկայական առնետներ
