Չիլիում հրդեհից 2000 տուն է այրվել, զոհվել է 12 մարդ

chile-fireՀրշեջները և ոստիկանությունը պայքարում են Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Վալպարիասո քաղաքում բռնկված հրդեհի դեմ, որի հետևանքով շուրջ 12 մարդ է զոհվել:

Ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենայլիլլոն հայտնում է, որ շուրջ 2000 տներ են վառվել, իսկ 8000 բնակիչ մնացել է անօթևան:

Միշել Բաչելետը կիրակի օրը հայտնել է, որ ավելի քան 1200 հրշեջներ պայքարում են Վալպարիասոյում բռնկված հրդեհի դեմ:

Քամու պատճառով հրդեհը տարածվել է ավելի քան 800 հեկտար տարածքում:

Նախազգուշական միջոցառումների շրջանակներում ինքնաթիռներ են ուղարկվել Վալպարիասոյի բանտի կալանավորներին տարհանելու համար: Արտակարգ իրավիճակների գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքը գտնվում է տագնապային իրավիճակում:

Ավելի վաղ երկրի նախագահը արտակարգ դրություն էր հայտարարել, ինչը թույլատրում է զինված ուժերին ներգրավվել այդ գործողություններում:

Tags: ,