Մերձավոր Արևելքում մահացու վիրուսի բռնկում է գրանցվել

o_886215

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ապրիլի 13-ին հաստատել են մահացու վարակի բռնկման մասին, որը վերջին 2 շաբաթում ողջ թագավորությունում մի քանի կյանք է խլել: Դրանից առաջ նման տեղեկություն էր ստացվել ԱՄԷ-ից : Այնտեղ հիվանդության 6 դեպք էր գրանցվել ռեսպիրատորային համախտանիշով` (Middle East Respiratory Syndrome, կարճ` MERS-CoV ): Հիվանդացել էին բուժանձնակազմից մի քանիսը, իսկ վարակվածներից մեկն էլ մահացել էր: Բժիշկների վարակվելու փաստը բուժաշխատողների առջև մի լուրջ խնդիր բարձրացրեց. որքանով են  Պարսից ծոցի երկրների իշխանություններն արդյունավետ գործել մեկուկես տարի առաջ նույն հիվանդության համաճարակի ժամանակ:

Անցած շաբաթ ամենաշատ թվով դեպքերն են գրանցվել,այն ժամանակից, ինչ սկսվել է համաճարակը: Ավստրալացի համաճարակաբան Յեն Մաքքեյը, որն ուշադիր հետևում է հիվանդության տարածմանը, հայտնել է առողջապահության համակարգում 50 վարակվածների մասին.”Որքանով տեղյակ ենք, կորոնավիրուսը, որը այս համախտանիշն է առաջացնում, չի փոխանցվում մարդուց` մարդուն: Դրա համար հիմա կարելի  է ասել, որ կանխարգելման ու վարակի տարածման վերահսկման համակարգում  են բացթողումներ  եղել”:

Սաուդյան Արաբիայում ու տարածաշրջանի  մյուս երկրներում  հավատացնում են, որ 2012-ի սեպտեմբերից բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք են առնվում վարակի դեմ պայքարելու համար: Սակայն, այդ օրից սկսած, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այս տարածաշրջանում գրանցել է հիվանդության 228 դեպք, որից 95-ը` մահացու ելքով: Այս ամիս հիվանդների թիվն ավելացել է: Սաուդյան Արաբիայում, ընդամենը 4 օրում 15 նոր դեպք է գրանցվել, որոնցից 2-ը` մահվան ելքով: Երկրի Առողջապահության նախարարը հայտնել է, որ կանխարգելումն ու վարակի տարածման վերահսկողությունը գտնվում են պատշաճ մակարդակի վրա, սակայն դրանից ժամեր անց արդեն հայտնի դարձավ 4 նոր դեպքի մասին:

Այս հիվանդությամբ վարակման դեպքերի մեծ մասը հենց Սաուդյան Արաբիայում են գրանցվել: Դեպքեր եղել են նաև Եվրոպայում, որոնք, ի վերջո պարզվել է, որ այս կամ այն կերպ կապված են մերձավորարևելյան տարածաշրջանի հետ:

ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսը կարող է մարդկանց մոտ մի շարք հիվանդություններ առաջացնել` մրսածությունից մինչև սուր ռեսպիրատորային համախտանիշ: Ներկայում հայտնի է շրջանառվող տեսակ վարակի մասին, որոնք, առաջացնում են  վերին շնչուղիների չափավոր ու սուր բորբոքում, իսկ ինչ վերաբերում է  MERS-ին, ապա այն սուր ռեսպիրատորային հիվանդություն կարող է առաջացնել` պնևմոնիայի ախտանշաններով:

Անկախ

Tags: