Ադրբեջանի Գախի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները առանձնատներից մեկում հայտնաբերել են 2 տղամարդկանց գլխատված մարմիններ։
Պարզվել է՝ սպանվածները վրացական ծագմամբ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Իասի Ռոսիաշվիլն (1956թ.-ին ծնված) և Էսարյան Ռոսաիշվիլին (1960թ.-ին ծնված)։
Մարդասպանների ինքնությունը պարզելու նպատակով շարունակվում են օպերատիվ միջոցառումները։
Tags: ադրբեջան, սպանություն
