Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ միասին կուսակցության գրասենյակում քննարկել է օրերս ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը, որով ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: «TRT Haber»-ի հաղորդմամբ՝ բանաձևի ընդունման հարցով ամերիկացի դեսպանը այցը ԱԶԿ-ի շտաբ-գրասենյակ դարձել է առաջին այցը վերջին տասը ամիսների ընթացքում: Հանդիպմանը քննարկել են թուրք-ամերիկյան հետագա հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:
