Այսօր թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը, որը տարիներ շարունակ գտնվում է Իմրալը կղզու բանտում, հայց է ներկայացրել 2014 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար, որն էլ ընդունվել է Օսլոյում տեղակայված Նոբելյան ինստիտուտի կողմից: Սակայն ինստիտուտի ղեկավարությունը «Դողան» լրատվական գործակալության հետ զրույցում, հերքելով Օջալանի թեկնածության վերաբերյալ լուրերը, ընդգծել է, որ թեկնածուների հարցում ոչ մի տեղեկություն չի հաղորդում ոչ անձամբ թեկնածուներին, ոչ էլ նրանց առաջադրած անձանց կամ կազմակերպություններին:
