Իսպանիայի Կասերես քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթ, 5 բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը:
65 կգ քաշային պատանիների մրցաշարում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների 90 կգ քաշայինների մրցաշարում Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) և Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Երիտասարդական առաջնության 52 կգ քաշայինների մրցաշարում Գրիգոր Մխիթարյանն ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և գրավեց առաջինն տեղը:
Բրոնզե մեդալակիր էր դարձել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե մեդալակիր՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե մեդալակիր՝ 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը:
Tags: սամբո, սպորտ