Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան նշում է իր հոբելյանը. լրանում է նրա 65 տարին: Ավելի վաղ նա քանիցս նշել է, որ իր կենսագրությունը վաղուց ու լայնորեն հայտնի է, այնպես որ, երբեք տարիքը թաքցնելու հարկ չի եղել:
Նա ծնվել է Մոսկվայում, 16 տարեկանում առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ բեմ: Թողարկել է 100 ալբոմ, որոնց ընդհանուր տպաքանակը գերազանցել է 250 մլն-ը:
Ուղիղ 5 տարի առաջ, իր 60-ամյակի օրը նա հայտարարեց, որ հեռանում է բեմից: Ասում են` խոսքը չի դրժել:
Tags: Ալլա Պուգաչովա
