Երկրում սմարթֆոնների գողությունների ալիքը ստիպել է Հարավայի Կորեային խստացնել բջջայինների անվտանգության համակարգը: Նոր գաղափարի համաձայն,. Որն առաջարկվել է դեռևս անցած տարվա օգոստոսից, բոլոր տեղական արտադրողները պետք է պարտադիր կարգով իրենց գաջեթներում հեռակառավարվող արգելափակման ծրագիր դնեն: Գաղափարի համաձայն, այդ ներդրումը կօգնի կանխելու գողությունների աճող ալիքը կամ դրանց կորուստը: 2013-ին թերակղզում գրանցվել է 1,23 մլն գաջեթի կորուստ: Բացասական միտումը շտկելու համար,կառավարությունը որոշել է արտադրողներին ստիպել խստացնել անվտանգության համակարգը, մասնավորապես` ավելացնել kill switch ծրագիրը` սարքավորման բոլոր ֆունկցիաների հեռակառավարման միջոցով արգելափակումը, ինչը գողերի ձեռքում այն կվերածի լրիվ անիմաստ ու անպետք իրի:
Նման ֆունկցիա ունի արդեն վաճառքի հանված Samsung. Galaxy S5-ը:
Tags: ինքնաոչնչացող սմարթֆոններ
