Պուլիտցերյան մրցանակի դափնկիրներ են դարձել բրիտանական «The Guardian» և ամերիկյան «The Washington Post» թերթերը, որոնք անցած տարվա ամռանը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության լրտեսությունը մերկացնող մի շարք նյութեր հրապարակեցին:
Այդ հոդվածների համար նյութ էր տրամադրել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Թերթերի ներկայացուցիչներին «Հասարակությանը ծառայելու համար» մրցանակը կհանձնվի Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում, մայիսի առաջին երկուշաբթի:
«Օպերատիվ ռեպորտաժ» անվանակարգում հաղթել է «The Boston Globe»-ը` բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչությունը լուսաբանելու համար: Իսկ «Օպերատիվ ֆոտոռեպորտաժ» և «Ֆոտոռեպորտաժ» անվանակարգերում դափնեկիր է դարձել «The New York Times»-ը:
Այս անգամ լավագույն գեղարվեստական ստեղծագործություն է ճանաչվել Դոննա Տարտի` «Պճնամոլը»:
Պուլիտցերյան մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1917-ց, տրվում է գրականության, լրագրության, երաժշտության ու թատրոնի բնագավառներում ձեռքբերումների համար:
Tags: Պուլիտցերյան մրցանակ
