Օրերս Ստոկհոլմյան համալսարանում հրատարակվել է թուրք հետազոտող Նուրհան Յենթուրքի զեկույցը, որի համաձայն Եվրոպայում Թուրքիայի զինուժը երկրորդն է Ռուսաստանից հետո: Թուրք հետազոտողը նշում է, որ Թուքիայի ռազմական ներդրումների մասին տեղեկությունները սակավաթիվ են: Այնուհանդերձ վերջինիս ներկայացրած տվյալներով՝ 2013 թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 17.2 մլրդ դոլար: 2014 թ. նախատեսվում է, որ ծախսերի թիվը կհասնի 18.9 մլրդ, իսկ 2015 թ. 20.3 մլրդ դոլարի:
Զեկույցում ներկայացվող մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ 2012 թ. 44 եվրոպական երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ իր ռազմական կարիքների վրա ամենից շատ ծախս կատարել է Ադրբեջանը: Երկրորդ տեղում Ռուսաստանն էր, որին հաջորդում են Ուկրաինան, Հունաստանը, Ֆրանսիան և Թուրքիան:
Նշենք, որ Թուրքիան ունի 600 հազարանոց բանակ, որով աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը: Թուրքիայում ռազմական բյուջեի մեծ մասը հատկացվում է նախկին և գործող զիվորականների աշխատավարձներին և թոշակներին: Բյուջեի մի մասն էլ օգտագործվում է ժամանակակից զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:
Tags: թուրքիա, ռուսաստան