Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Ստամբուլում աշխատանքից հեռացվել է 80 ոստիկան, ինչպես նաև Ազգային հետախուզական ծառայության ստամբուլյան բաժանմունքի պետը: Հեռացման պատճառը պետական այրերի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն են: Ավելի վաղ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆքան Ալին հայտարարել էր, որ գործի առնչությամբ պետական տարբեր կառույցների 150 աշխատակից է հեռացվել: Նրա խոսքերով՝ այս միջոցառումները նպատակ են հետապնդում բացահայտելու անօրինական գաղտնալսումների պատասխանատուներին:
