Կարևոր խաղ` Հենրիխ Մխիթարյանի թիմի համար

հմ-3331446Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Գերմանիայի գավաթի  խաղարկության կիսաեզրափակչում ուժերը կչափի  «Վոլֆսբուրգի»  հետ: Այս մրցամարտում էլ կորոշվի եզրափակչի առաջին մասնակիցը։

Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպմանը կայանալու է վաղը: Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ՝ Մյունխենում, հյուրընկալելու է երկրորդ խմբում հանդես եկող «Կայզերսլաուտերնին»։

Ըստ «Բորուսիայի» պաշտոնական կայքի, առաջիկա խաղի թիմի հավանական կազմն այսպիսին է` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրտաիս, Հումմելս, Դուրմ, Կել, Յոյիչ, Ռոյս, Մխիթարյան, Գրոսկրոյց, Լևանդովսկի:

Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:30-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու են` «Լայմ», “Россия 2″ և “Спорт 1″ հեռուստաալիքները:

 

Tags: ,