Վիրավոր ազատամարտիկն անժամկետ նստացույց կանի նախագահականի դիմաց

նախագահականՎիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանն իր չորս երեխաների և կնոջ հետ այսօր վաղ առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել:

Ազատամարտիկի խոսքով` 2006 թվականից հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, բայց մինչ օրս անտուն է:

Հակոբ Թադևոսյանի կնոջ՝ Անահիտ Բաղմանյանի խոսքով` արցախյան պատերազմից հետո ամուսինը յոթ անգամ վիրահատություն է տարել, նրա առողջական վիճակը ծանր է:

Ազատամարտիկի փոքր երեխան 2 տարեկան է, մեծը՝ 10 տարեկան: Տան վարձն ուշացնելու պատճառով ընտանիքին դուրս են արել: Իրենք էլ գնալու տեղ չունեն, որոշել են անժամկետ նստացույց անել ու մնալ նախագահականի առաջ:

Հակոբ Թադևոսյանը պատերազմում վիրավորվելու համար ընդհամենը 17 000 դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը բնակվում է Հրազդան քաղաքում, որտեղ դժվար է լուծել նաև աշխատանք գտնելու հարցը:

Անկախ

Tags: , ,