Երեքշաբթի օրը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առևանգել են Հորդանանի դեսպանին:
Հորդանանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ դեսպան Ֆավազ ալ-Այտենին առևանգել են, իսկ վարորդին վիրավորել:
Լիբիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու մեքենաներով դիմակավորված, զինված մարդիկ կանգնեցրել են դեսպանի մեքենաների շարասյունը և առևանգել նրան:
Ռազմական խմբերը պարբերաբար թիրախ են դարձնում և ահաբեկում երկրի պետական պաշտոնյաներին:
Tags: Հորդանանի դեսպան, Տրիպոլի