Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ-ը՝ նախագահ Բարաք Օբամայի հրավերով: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այցի շրջանակներում մայիսի 16-ին Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահի հետ: Ստացված տեղեկության համաձայն՝ Էրդողանն ու Օբաման քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Այնուհետև բանակցություններ կընթանան արդեն ընդլայնված՝ պատվիրակությունների մակարդակով: Երկու երկրների ներկայացուցիչները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:
Թուրքիայի վարչապետին ամերիկյան այցի ժամանակ ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան, Եվրոմիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը և մի շարք թուրք գործարարներ:
