Ադրբեջանական բանակում հերթական պատահարն է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարության՝ Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Քյամրան Ջալիլովը կրակել է ինքն իրեն, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Վիրավորված Քյամրան Ջալիլովը տեղափոխվել է հիվանդանոց։ Համաձայն գործակալության՝ նա վիրավորվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը։ Հարուցվել է քրական գործ, ընթանում է հետաքննություն։
Tags: ադրբեջան, բանակ
