Ադրբեջանում`Զագաթալայի պետական բուսաբանական արգելոցում, հայտնաբերվել են կանեփի ցանքեր: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը, հաղորդում է “Հագին” կայք:
Ըստ տեղեկության`կանեփի տնկադաշտը `ջերմոցային և այլ կառույցներով, գտել են արգելոցի հսկիչները:
Ոստիկանության աշխատակիցների հետ միասին նրանց հաջողվել է ձերբակալել Բելոքանի շրջանի գյուղերից մեկի բնակչին, ով խնամում էր այդ տնկադաշտը:
Tags: ադրբեջան, կանեփ