Նիգերիայում իսլամիստները դպրոցից 200 աղջիկ են առևանգել

nigeria-girls-abductedՆիգերիայի հյուսիսարևելայն շրջանում Բոկո հարամ իսլամիստական խմբավորման զինված անդամներն  ավտոբուսներով և բեռնատարներով գիշերօթիկ դպրոցից առևանգել են 200 աշակերտուհիների:

Վերջին շրջանում խմբավորումը ակտիվացրել է իր հարձակումները, իսկ նախորդ ամիս խմբավորման առաջնորդը տեսանյութ էր հրապարակել՝ սպառնալով դպրոցներից աղջիկներ առևանգել:

Երկուշաբթի գիշերը տասնյակ զինյալներ ներխուժել են Մայդուգուրից 130 կմ հեռավորության վրա գտնվող Չիբոկի դպրոց և առևանգել իրենց ննջասենյակներում քնած աղջիկներին: Նրանք դպորցի անվտանգությունը ապահովող զինվորների հետ երկարատև փոխհրաձգության մեջ են մտել և աղջիկներին նստեցրել մեքենաները:

Զինյալներն  այնուհետև կրակի են մատնել Բորնո նահանգում գտնվող քաղաքի տները և ձեռնարկությունները:

 

Tags: ,