Գյուղատնտեսության նախարարության պատասխանը «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանին

20.09.12-7417իշխան ձուկՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է՝

-          Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին  հիշատակումները ընդհամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են:

-          Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային  և  արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը:

Քանի որ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաև ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր: Ի դեպ, այս տարբերակի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական մոտեցում չի ցուցաբերվել:

Անկախ

Tags: ,