Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Սիրիայում Ասադի ուժերը փորձեր են ձեռնարկում սիրիական ընդդիմության ձեռքում գտնվող Քեսաբ ավանը գրավելու համար: Տեղական աղբյուրները նշում են, որ կառավարական զորքերը օդուժի աջակցությամբ հարձակում են գործել Քըրքբեշ և Չալմա բարձունքների վրա տեղակայված ընդդիադիր ուժերի վրա, ինչպես նաև թուրքմեններով բնակեցված Բայըրբուջաք շրջանի ուղղությամբ: Ռումբերի պայթյուններ լսվում են Քեսաբի մերձակայքում և հարևան Յայլադաղի շրջանում:
