Այսօր Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է: Ամեն տարի, ապրիլի 17-ին աշխարհի շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային և ԱՀԿ-ին ու նշում այս օրը: Նպատակը հասարակության ուշադրությունը հեմոֆիլիայի խնդիրներին հրավիրելն է ու հնարավոր ամեն բան անելը` գենետիկ այս հիվանությունն ունեցողներին ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելու համար:
Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպության WFH հիմնադիր Ֆրենկ Շնայբելի ծննդյան օրն է ու նշվում է 1989-ից:
Հեմոֆիլիան կամ արյան մակարդելիության բացակայությունը ամենածանր գենետիկ հիվանդությունն է, որը արյան մեջ մակարդման VIII և IXգործոնների բնածին բացակայությամբ է պայմանավորված: Որոշ տվյալների համաձայն, աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմում 400 հազար մարդ (10 հազար տղամարդուց մեկը):
Tags: Օրացույցի այս օրը
