Իրանում 408 կգ ափիոն տեսակի թմրամիջոց է առգրավվել

opiumՈստիկաններն Իրանի Սպահան նահանգում մաքսանենգներից առգրավել են 408 կգ ափիոն տեսակի թմրամիջոց:

Իրանի Իսլամական Հանրապետության նահանգային հրամանատար, գեներալ Աբդոլռեզա Աքախանիnժն հայտնել է, որ նահանգի տրանսպորտային միջոցները վերահսկելու ընթացքում ոստիկանները նկատել են կասկածելի «Պեժո» մակնիշի  երկու ավտոմեքենա և հրամայել, որպեսզի կանգ առնեն: Սակայն վարորդնեը չեն արգելակել և փորձել են հեռանալ:

Ի վերջո, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել այդ ավտոմեքենաներից մեկը: Այն զննելուց հետո  նրանք հայտաբերել են 169 կգ ափիոն տեսակի թմրամիջոց: Երկրորդ ավտոմեքենայի վարորդն  սկզբում կարողացել է փոխել ուղին և ժամանակավորապես զերծ մնալ ոստիկանների հետապնդումից, սակայն վերջիններս, կենտրոնացնելով իրենց ուժերը, հայտնաբերել են մեքենան, այն կանգնեցրել և առգրավել 239 կգ ափիոն տեսակի թմրամիջոց:

Իրանը միլիարդավոր դոլարներ է ծախսում և ոստիկանության հազարավոր աշխատակիցներ կորցնում թմրանյութերի բիզնեսով զբաղվողների դեմ մղվող  պատերազմում:

1979-ից մինչև օրս այդ պայքարում  ոստիկանության 4000 աշխատակից է զոհվել:

 

Tags: ,