ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ռանկո Կրիվոկապիչ

1 (1)“ԵԱՀԿ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը”, – Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Վերջինս նշել է, որ ԵԱՀԿ-ն միջազգային իրավական սկզբունքների և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում հակամարտության լուծման կողմնակից է: “Բայց մենք պետք է գտնենք խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման նոր էտապ անցնելու միջոցներ: Դա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ-ի խնդիրն է”,- ընդգծել է Ռանկո Կրիվոկապիչը:

Ըստ Կրիվոկապիչի՝ հակամարտության լուծման գործընթացը կարելի է ավելի ակտիվ իրականացնել: “ԵԱՀԿ ԽՎ-ն Մինսկի խմբի հետ համատեղ ամեն անգամ փորձում է այս հարցն օրակարգ աբարձրացնել, ինչպես նաև գործընթացի վերսկսման համար լրացուցիչ նախաձեռնություններ առաջ քաշել, քանի որ գործընթացը, իսկապես, փոքր-ինչ սառեցված է,”- նշել է պաշտոնյան:

Tags: , ,