Պոպոկատեպետլ հրաբխի սեյսմիկ ակտիվության կտրուկ մեծացումից հետո Մեքսիկայում գտնվող հրաբխի մոտակայքում բնակվող մարդիկ խիստ նախազգուշացում են ստացել:
Շաբաթ օրը Մեխիկո քաղաքի մոտակայքում գտնվող 5,451 մետր բարձրություն ունեցող հրաբուխը, որը նաև հայտնի է Պոպո անվամբ, ցնցվել և դղրդացել է, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում մոխիր, լավա և ծուխ է արձակվում այդտեղից:
Իշխանությունները փակել են հրաբխի շուրջ բացառման գոտին և պատրաստվել են մոտակա քաղաքների բնակչությանը էվակուացնելուն, քանի որ փորձագետները տեղեկացնում են, որ հրաբխից բարձրացող գոլորշու բարձրությունը կարող է հասնել 800 մետրի:
Իշխանությունները էվակուացիայի համար նախազգուշացրել են շրջակա երկու կենտրոնական նահանգների քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչությանը: Բնակչության էվակուացիայի հետ կապված հատուկ օթևաններ են պատրաստվել:
Պոպոկատեպետլ անվանումը ացտեկական լեզվից թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ»: Պոպոն տասնամյակներ շարունակ քնած վիճակում էր գտնվում, սակայն 1994թ-ից ի վեր սկսել է գրեթե ամեն օր փոքր քանակությամբ մոխիր արձակել: Այս արձակումները ինտենսիվացել են երկու շաբաթ առաջ և անցած հանգստյան օրերին ավելի մեծ քանակությամբ արձակումներ են եղել:
Փորձագետները Պոպոկատեպետլը համարում են աշխարհի ամենամեծ ավերիչ պոտենցիալն ունեցող հրաբուխներից մեկը:
Tags: հրաբուխ, մեքսիկա
