«Հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության հետ». «Դեմ եմ»-ի ակտիվիստ

1524971_10202928492474332_1040746373_n

Անկախ-ի զրուցակիցն է “Դեմ եմ ” շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

- Դավիթ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը “Դեմ եմ” շարժման համար հաղթանա՞կ էր, թե ոչ:

 

-«Դեմ եմ» շարժման օրակարգում երբևէ չի եղել այս կամ այն պաշտոնյայի պաշտոնավարման, հրաժականի կամ պաշտոնանկության հարցեր, ուստի նրա կամ որևէ այլ պաշտոնյայի հրաժարականը մենք չենք դիտարկում հաղթանակ: Մեր հաղթանակը կլինի ՍԴ որոշման կյանքի կոչումը և այն, որ նոր մշակվող օրենքը բխի հանրության շահերից:

 

- Որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս կհիշեք նախորդ վարչապետին:

-Որպես ՀՀ քաղաքացի՝ ես նրան կհիշեմ վարչապետ, որ գուցե փորձում էր նորարար լինել, ներդնել նորարարական գաղափարներ, բայց փաստ է, որ նա հակասահմանադրական հոդվածներով լի օրենքի ջատագով էր և հանրության կարծիքն անտեսող:

 

- Իսկ նոր վարչապետի մասին ի՞նչ կարծիք ունեք: Նրա նշանակման հետ հույսեր կապո՞ւմ եք: Կկարողանա՞ նա լուծել այն խնդիրները, որոնք բարձրացնում է “Դեմ եմ” շարժումը:

 

-Ես հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի՝ այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահամանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ:

 

-Ի՞նչ խորհուրդ կտաք նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

- Նոր վարչապետին խորհուրդ կտամ ոչ թե շարունակել նախորդի սխալները, այլ դասեր քաղել և փորձել մոտ լինել հանրությանը, լինել հանրության զարկերակին ու գործել ոչ թե նեղ խմբակային շահերով առաջնորդվելով, այլ ի շահ ՀՀ քաղաքացիների: Աստված թող լուսավորի նրա միտքը:

 

Անկախ

 

Tags: , ,