Հակոբ Ինջիղուլյանի համար լավագույն տարբերակը երրորդ երկիր տեղափոխվելն է. Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյան«Հակոբ Ինջիղուլյանի դեպքը վերին աստիճանի տարբերվում է Խոջոյաններից նրանով, որ զինվորական շորերով ու զինծառայության մեջ գտնվելու պահին է անձը հայտնվել Ադրբեջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված հայաստանցի երեք  քաղաքացիներին: Նա խիստ քննադատեց հայ լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում բարձրացած այն ալիքը, որ սկսվեց  երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել սահմանը և ցանկություն է հայտնել փոխադրվել երրորդ երկիր: «Ես  տեսել եմ այդ տեսանյութը ու այդպիսի բան չկա, նա նման բան չի ասել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա`նա խոսել է երրորդ երկիր տեղափոխվելու մասին միայն  երբ Ադրբեջանը նրան ստահոդ տեղեկություններ է փոխանցել և Հայաստանում սոցիալական ցանցերում սկսված քննարկման պատճառով:
Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր րոպեներ առաջ փոխադրվելը Լարիսա Ալավերդյանը համարեց լավագույն տարբերակ ստեղծված իրավիճակում. «Ավելի քան քսան տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել նման բան, որ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն արտահայտած մարդը վերադառնա »:

Տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գերեվարված, խոշտանգումների, կտտանքների ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործով պատրաստվում են դիմել Եվրադատարան. դատաբժշկական քննություն եղել է և փաստաբանը արդեն զբաղվում է այդ գործով:
Անկախ

Tags: , , , ,