Երկրաշարժ Իրանի հարավում

երկրաշարժԱյսօր 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող  Բուշեհր նահանգի Շանբեհ տեղանքում:

Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել  ժամը 04:01-ին:  Երկրաշարժը գնահատվում է միջին ուժգնության, տուժածների մասին լուրեր չկան:

Անցած տարի ապրիլին նույն շրջանում 6.1 մագնիտուդ երկրաշարժի ժամանակ  տասնյակ մարդիկ էին զոհվել:

Իրանում օրական միջինը մեկ թեթև երկրաշարժ է գրացվում:

2003-ին Քերման նահանգի Բամ քաղաքում  տեղի ունեցած երկրաշարժից մահացավ 31,000  մարդ՝ այդ քաղաքի քառորդ բնակչությունը:

1990-ի հունիսին ողբերգական երկրաշարժ էր տեղի ունեցել Գիլանում և Զանջանում՝ 7.7 բալ ուժգնությամբ: 37000 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել: Այն ավերել էր  27 քաղաք և 1870 գյուղ:

2012-ի օգոստոսին երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի հյուսիսարևմտյան մասում: Այն խլել  էր 306 մարդու կյանք:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: ,