Հարավային Կորեայի ափերի մոտ շարունակվում են խորտակված «Սևոլ» նավի փրկարարա-որոնողական աշխատանքները, որը ապրիլի 16-ին շրջվել էր ու ամբողջությամբ ջրի տակն անցել:
Ներկա դրությամբ ջրից հաջողվել է հանել 180 ուղևորի, սակայն խորտակման պահին այնտեղ 477 մարդ կար, հիմնականում` դպրոցական տարիքի երեխաներ:
Սակայն նավում դեռևս կենդանի մարդիկ կան, համենայն դեպս, այդ է վկայում ՍՄՍ-հաղորդագրությունը, որ այնտեղից հաջողվել է ուղարկել երեխաներից մեկին: Պատանին գրում է, որ ինքն ու մի քանի մարդ կենդանի են ու օգնություն են խնդրում: Ուղևորների հարազատները հավաքվել են Պենմոկ նավահանգստում` սպասելով լուրերի:
Փրկարարական օպերացիային մասնակցում է ամերիկյան ռազմական Bonhomme Richard նավը: Խորտակված նավը ջրասուզակները հետազոտել են: Նրանք զոհերի մարմիններ են որոնել, սակայն վատ տեսանելիությունն էականորեն բարդացրել է խնդիրը:
Tags: խորտակված հարավկորեական նավ