Ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով մասնակցել է Սիրիայում ընթացող մարտերին

ձերբակալությունԻնչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, Գաբալինի շրջանի բնակիչ, 1989թ.-ին ծնված Հասանով Ահմեդ Էլհան օղլուն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում:

Ըստ գործակալության՝ պարզվել է, որ նա անօրինական ճանապարհով գնացել է Սիրիա և 7 ամսվա ընթացքում տարբեր զինված խմբավորումների կազմում մասնակցել է մարտերին:

Հասանովը ձերբակալվել է Բաքու վերադառնալիս,  Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներ տեղծելու համար:

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ են մեկնել՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերին մասնակցելու նպատակով։ Սպանվել են հարյուրավոր ադրբեջանցիներ։

Tags: ,