Իրանում կինը վերջին րոպեին մահապատժից փրկել է իր որդուն սպանողին

iran    Իրանցի Բիլալը 7 տարի առաջ, սպանելով 18-ամյա Աբդուլահ Հուսեյնզադեին, Իրանի դատարանի կողմից մահապատժի էր դատապարտվել, որի համաձայն հրապարակավ կախաղան էր բարձրացվելու: Սպանված տղայի մայրը ներկայացել է մահապատժի իրականացման հրապարակ, որպեսզի անձամբ մասնակցի այդ գործողությանը: Սակայն կինը վերջին րոպեին հայտարարել է, որ ներում է որդու մարդասպանին և նրան պատժել է ընդամենը մի ապտակով:

«Ռադիկալը» գրում է, որ Բիլալի մայրը արտասվելով գրկել է որդուն ներում շնորհած կնոջը: Վերջինիս այս որոշմանը մղել է ավտովթարից զոհված մյուս որդին, որը, հայտնվելով կնոջ երազում, ասել է, թե եղբոր հետ միասին լավ տեղում են գտնվում: Չնայած Բիլալը փրկվեց մահապատժից, այնուհանդերձ նա շարունակելու է մնալ բանտում:

Tags: ,