Միացյալ Նահանգները խաղաղասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

 Չակ ՀեյգելԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ապակայունացնող գործողությունների պատճառով՝ խաղաղասիրական օգնություն կտրամադրի երկրի ռազմական ուժերին:

Հինգշաբթի Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ Հեյգելը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերին տրամադրվելիք օգնության մեջ ներգրավված կլինեն բժշկական պարագաներ, սաղավարտներ, ջրի մաքրման սարքեր և հոսանքի գեներատորներ:

Ուկրաինան ռազմական աջակցություն էր խնդրել Միացյալ Նահանգներից և ենթադրվում էր, որ օգնություն կտրամադրվի զենքերի և ռազմամթերքի տեսքով: Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ իրենք ակտիվորեն չեն դիտարկում ռազմական օգնություն տրամադրելու հարցը, քանի որ դա կարող է սրել առանց այն էլ լարված իրավիճակը:

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայի ռազմական ուժերի համար օգնություն է ուղարկել սննդի տեսքով:

 Անկախ

Tags: , , ,