ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի սննդով ու զինվորներ պատրաստելով

19CCF7D3-C0AE-40C3-A45E-4919ECC2FCB8_mw1024_n_s-390x290 (1)

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Կիևին հայտնել է ԱՄՆ-ի` Ուկրաինային լրացուցիչ «ոչ թռիչքային» ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Հեյգելը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հայտնել է Բարաք Օբամայի որոշումը` կենցաղային ու բժշկական իրերի տեսքով ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մի քանի օր առաջ արդեն սննդամթերք է ուղարկվել ԱՄՆ-ից` զինվորական տիպի չոր օրապահիկ:

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի  պաշտոնաթող բրիգադային գեներալ Քևին Ռայանը հայտնել է, որ ԱՄՆ-ն այդպես է վարվում, երբ ցանկանում է օգնել երկրին ռազմական պլանով, սակայն չի կամենում այնտեղ տեղակայել իր զորքերը: Նահանգները կտրամադրեն պաշտպանական ու տրանսպորտային սարքավորում, կարող են անձնակազմին մարզչական ծառայություն տրամադրել: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի զինվորականները կմեկնեն Եվրոպա` վեապատրաստման վայրեր:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դիտարկվում են օգնության տարբեր տարբերակներ:

Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ավելի վաղ առաջարկել էր զենք մատակարարել Ուկրաինայի կառավարությանը որը պնդում է, թե  երկրի արևելքում կառավարական շենքերի գրավումը  մասնատման Ռուսաստանի պլանի մի մասն են կազմում:

Անկախ

Tags: