Բեռնար Շալանդ. «Էդգար Մանուչարյանը պետք է համարձակ և տղամարդկային ֆուտբոլ խաղա»

բշc2lQ97zSWr2oybuvsjjX1DWZ3jՀՖՖ պաշտոնական կայքը դիմել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, հետաքրքրվելով, թե Ռուսաստան կատարած այցի ընթացքում հայ ֆուտբոլիստների խաղերին հետևելուց, նրանց հետ զրուցելուց հետո, այնուամենայնիվ, որ ֆուտբոլիստին կառանձնացնի:

 -Ես չէի ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսևորել իրենց լավագույն որակները: Բայց քանի որ անպայման ուզում եք որևէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից և շատ պետքական կարող է լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից և համարձակ, տղամարդկային ֆուտբոլ պետք է խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա և պետք է հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, և այդ ժամանակ արդյունքներ կլինեն,- ասել է Շալանդը:

 

 

Tags: ,