Ղազախական «Մարդ-լեգենդ» ամսագրի ապրիլյան համարը լույս է տեսել Հիտլերի լուսանկարը` շապիկին: Դրա հետ կապված, Ղազախստանի կապի ու տեղեկատվության պետական գործակալությունը խոստացել է միջոցներ ձեռք առնել:»Համարի բովանդակությունը Ղազախստանի Սահմանադրության ու օրենսդրության խախտման առանձնահատկություններ ունի սոցիալական, ազգային,սեռային, ռասայական կամ էլ կրոնական թշնամություն հրահրելու մասով (ՂՀ Քրեական կոդեքսի 164 հոդված)»,-ասվում է այսօր գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:, որում հատկապես ընդգծվել է, որ «Գործակալությունը վճռական միջոցներ կձեռնարկի տվյալ փաստով»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մարդ-լեգենդ» ամսագիրը, որը լույս է տեսնում ղազախերեն, ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրել է Ադոլֆ Հիտլերին: Ամսագրում պատմվում է Հիտլերի կյանքը, մեջբերվում են ընկերոջ` Ավգուստ Կուբիչեկի պատմությունները նրա մասին, ինչպես նաև տպագրվել է «Իմ պայքարից» մի հատված: Բացի այդ` բազում նկարներ են զետեղվել` Հիտլերի կյանքի տարբեր փուլերից: Ներառված են նաև Բենիտո Մուսոլինիի, Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի, Շառլ դը Գոլի կնսագրությունները: Հրատարակության տպաքանակը 25,2 հազար է:
Բացի այդ, էջերից մեկում մի հարցադրում է տեղադրված`»Հիտլերը ձեզ համար ինչպիսի անձնավորություն է»: Որոշ վերնագրեր հնչում են այսպես`»Իմ պայքարի» շատ պահեր ճիշտ են գրված»,»Հիտլերը ֆաշիստ չէ»,»Ինչի մասին է «Իմ պայքարը», »Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր հանցագործն է»:
Ընդ որում, հրատարակության մեջ նաև քաղաքագետների, պատմաբանների ու հասարակական գործիչների մեկնաբանություններ են բերվում:
Tags: Ադոլֆ Հիտլեր
