Ադրբեջանի Գեյգելյան շրջանում փախստականների համար կառուցված տուն է փլվել:
Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, քարե շինության փլատակներում են մնացել երկու տղամարդ, որոնցից մեկը` Այազ Նուրիևը, մահացել է, իսկ երկրորդը ծանր վիճակում շրջանային հիվանդանոց է տեղափոխվել:
Ըստ տեղեկության՝ միջադեպի պատճառ է հանդիսացել շինարարության կանոնների խախտումը: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Tags: ադրբեջան
