Աշխարհահռչակ լատինաամերիկացի երգիչ Ռիկի Մարտինն իր համաշխարհային նոր համերգային շրջագայության քաղաքները ընտրելու համար համացանցում հարցում է կազմակերպել, որին մինչ այժմ մասնակցել է 14 հազար մարդ: Կայքում հրապարակված տեսանյութում Մարտինը դիմում է իր երկրպագուներին: «Ես այժմ զբաղված եմ իմ ձայնասկավառակի ձայնագրությամբ, սակայն իմ թիմի մյուս մասը նախապատրաստում է համաշխարհային շրջագայությունը: Ձեզնից օգնություն եմ խնդրում: Ուզում եմ, որ ընտրեք այն քաղաքները, որտեղ համերգներ կունենանք: Կայքում տեղադրված քարտեզի վրա նշեք ձեր նախընտրած քաղաքները»,-ասել է Մարտինը: «Ռադիկալը» հաղորդում է, որ քվեարկության արդյունքում Թուրքիայից հայտ են ներկայացրել երկու քաղաք՝ Ստամբուլը և, որ ամենազարմանալին է, քրդաբնակ Դիարբեքիրը: 3400 ձայն հավաքելով` Դիարբեքիրը Բուենոս Այրեսի հետ միասին զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Tags: թուրքիա, Ռիկի Մարտին
