ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են հասուն` 35 և 75 տարեկան տղամարդկանցից վերցված բջիջները:
Time ամսագրի տեղեկացմամբ, վերջապես հաջողությամբ են պսակվել Advanced Cell Technology հետազոտական ընկերության բազմամյա անպտուղ փորձերը:
Նրանց հրապարակած նյութերի համաձայն, նոր մեթոդը «կարող է թույլ տալ գիտնականներին կուտակելու հիվանդ կամ էլ վնասված բջիջների առողջ փոխարինիչներ»:
Դրանից առաջ մասնագետներին հաջողվել էր կլոնավորել միայն սաղմից կամ էլ նորածիններից վերցված ցողունային բջիջները:
Tags: կլոն, ցողունային բջիջ
