Վերջին շրջանում Անջելինա Ջոլին նկատելի փոփոխել է իր կենսակերպը: Նա հիմա փորձում է առանց տան ծառայողների յոլա գնալ, պատրաստհում է ինքնուրույն: Ավստրալիայում դերասանուհին խոհարարական դասընթացների է հաճախել, որպեսզի իր երեխաները վերջապես ճիշտ ու լիարժեք սնվեն, առանց ֆասթֆուդի:
Հիմա նա հետևում է Տոսկի Ռենոյի «Eat-Clean Diet» անվանումով սննդակարգի, որն ավելի ճիշտ կլիներ սնվելու պլան կոչել. ըստ այս պլանի, օրգանիզմին պետք է տալ այն ամնեը` ինչ ուզում է, ինչի կարիքն ունի ու պահանջում է:
Այս սննդակարգի կարևոր սկզբունքը օրական 6-անգամյա սնումն է` յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ: Սակայն սննդի չափաբաժինները պետք է փոքր լինեն: Սնունդը պետք է ներառի պրոտեիններ (ձուկ, հավ, սոյայից պատրաստված մթերք ու լոբազգիներ) և ածխաջրեր: Պետք է օրական առնվազն 2 լ ջուր խմել, չմոռանալ միրգն ու բանջարեղենը: Սննդաբաժնի մեջ պետք է ներառել ամբողջահատիկ հացաբույսեր, “ճիշտ ճարպեր “, որոնք պարունակվում են ընկույզի, ձկան, սերմերի ու ացահատիկների մեջ: Եվ, որ ամենակարևորն է` հրաժարվել ֆասթ-ֆուդից:
“Ես միշտ էլ նիհարիկ եմ եղել, սակայն դրա համարա առանձնահատուկ ոչինչ չեմ արել: Միայն` եթե դրա անհրաժեշտությունը եղել է ինչ որ դերի համար:
Ես չեմ ցանկանում այդ իմաստով օրինակ դառնալ այն աղջիկների համար, ովքեր ենթադրում են, թե նիհարությունը հավասարազոր է սեքսուալությանը: Բոլորովին չեմ ցանկանում, որ նրանք կենտրոնանան դրա վրա: Նաև դրա համար եմ որոշել առողջ սնվել ու սնել իմ երեխաներին, որպեսզի ոչ ոք մեզանից վատ օրինակ չվերցնի”:
Tags: Անջելինա Ջոլի
