Չինաստանի և Վիետնամի սահմանին հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել

vietnam-mapՎիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի հյուսիսային սահմանը անցնող չինացի ներգաղթյալների և Վիետնամի սահմանապահների միջև տեղի ունեցած կրակահերթի ժամանակ յոթ մարդ է զոհվել:

Քուանգ Նին նահանգի կառավարությունը հայտնել է, որ Վիետնամի իշխանություններն  ուրբաթ առավոտյան ձերբակալել են անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած 16 չինացու՝ ներառյալ 10 տղամարդու, 4 կնոջ և 2 երեխաների:

Հայտարարության մեջ նշված է, որ չինացիներից մեկը Չինաստանի սահման տեղափոխվելիս վերցրել էր հսկիչներից մեկի ատրճանակը և սպանել նրանցից մեկին:

Վիետնամցի հսկիչները պատասխանել էին կրակոցին, և հրաձգության արդյունքում մեկ հսկիչ և հինգ չինացի էին զոհվել:

Կառավարության հայտարարության մեջ նշված չէր արդյո՞ք զոհերի մեջ կանայք և երեխաներ են եղել:

Tags: