Անուշ Գրիգորյանը բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթեց աշխարհի չեմպիոնուհուն

սոֆիա4657201397763546Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթարշավն է շարունակում մինչև 16 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը (51 կգ):

17-ամյա մարզուհին 1/8 եզրափակչում հաղթեց աշխարհի  չեմպիոնուհի, չինուհի Չան Յուանին: Քառորդ եզրափակչում, որը կանցկացնի ապրիլի 21-ին, Անուշը կմրցի Կասումի Սաեկի (Ճապոնիա) – Քրիստալ Բարկեր (Անգլիա) մրցամարտի հաղթողի հետ:

Եթե մեր մարզուհին  ևս մեկ անգամ հաջողության հասնի, ապա կտիրանա Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի ուղեգրի:

Այսօր մրցելույթ կունենան նաև 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը:

Tags: ,