Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում հնարավոր է խոշոր ակումբներ Մադրիդի «Ռեալին» կատալոնական «Բարսելոնային» շրջանցի Մադրիդի «Աթլետիկոն», որի խաղացողների մարզաշապիկին գրված է Ադրբեջան: Մեր սահմանակից երկրի ներկայացուցիչներն են հովանավորում այդ թիմին: «Աթլետիկան» ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այն ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում երեկ անցկացրած խաղում 2։0 հաշվով առավելության գասավ «Էլչեի» նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նախորդ տուրում վնասվածք ստացած բրազիլացի Դիեգո Կոստան: «Աթլետիկոյի» այս ֆուտբոլիստն ունի Իսպանիայի քաղաքացիություն և առաջիկա աշխարհի առաջնոևթյունում խաղալու է հենց այդ երկրի հավաքականի կազմում: Կոստան հիանալի մարզավիճակում է և այս անգամ էլ խաղադաշտից չհեռացավ առանց մրցակցի դարպասը գրավելու: Նա անվրեպ իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը՝ Իսպանիայի առաջնությունում խփելով 27-րդ գնդակը: «Աթլետիկոն» վաստակել է 85 միավոր։ Մեկական հանդիպում ավելի քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 79, իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ 78 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է չորս տուր։
Տեխնիկական արդյունքներ «Աթլետիկո» – «Էլչե»՝ 2։0
Միրանդա, 72, Դիեգո Կոստա 90 (11մ)
Հեռացում՝ Սապունարու («Էլչե»), 90
Tags: սպորտ, ֆուտբոլ