Օրացույցի այս օրը

ekologpageright

-  Այսօր Արգելոցների ու ազգային պարկերի միջազգային օրն է, խոշորամասշտաբ բնապահպանական ակցիա,որն անց է կացվում ամեն տարի, ունի հասարակական բնույթ, գաղափարի  շուրջ  միավորում է խնդրով  սրտացավ մարդկանց:

Հիմնական նպատակն իշխանությունների, զանգվածային լրատվությունների, առևտրային կազմակերպությունների ու, պարզապես, մոլորակի բնակիչների  ուշադրությունը պահպանվող բնական տարածքներին հրավիրելն է, ռեալ գործնական օգնություն ցուցաբերելը արգելոցների զարգացման ու պահպանման գործին,աճող սերնդի մեջ  պատասխանատվության զգացում դաստիարակելը:

Պարկերի երթը աշխարհի ավելի քան 200 պետություններում է անցկացվում: Օրը սկիզբ է առել ԱՄՆ-ից: Երբ 1990-ին  Մոլորակի օրվա թեման ազգային պարկերն էին, այդ էկոլոգիական ուղղությունը տարեցտարի ավելի ակտուալ դարձավ ու նոր նշանակություն ստացավ և 1995-ին արդեն հաստատվեց Արգելոցների ու ազգային պարկերի օրը:
3065

-Ամեն տարի ապրիլի 19-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Ձնծաղկի օրը: Պատմությունը սկիզբ է առնում Անգլիայից, 1974 թվից: Աշխարհի տարբեր վայրերում, կախված կլիմայական պայմաններից, ձնծաղիկները ծաղկում են հունվարից ապրիլ ժամանակահատվածում: Քանի որ Բրիտանիայում ձնծաղիկների ծաղկումը համընկնում է  ապրիլի կեսերի հետ, ապա այս տոնն էլ նշվում է ապրիլին:

«Գալյանտուս» լատինական անվանումով այս ծաղկի շուրջ 20 տարատեսակ է հաշվվում ողջ աշխարհում: Ձնծաղիկը բազում հեքիաթների ու լեգենդների հերոս ու թեմա է դարձել: Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից, ձյուն էր տեղում: Եվան ցրտից մրսեց ու սկսեց լաց լինել` հիշելով տաք դրախտային այգիները: Նրան մխիթարելու համար Աստված մի քանի փաթիլ վերածեց ձնծաղիկների: Եվան, տեսնելով դրանք, ուրախացավ ու  նրա մեջ հույս արթնացավ: Այստեղից էլ` ձնծաղկի  հույս խորհրդանշելու բացատրությունը:

Մեկ ուրիշ լեգենդի համաձայն, Ֆլորա աստվածուհին ծաղիկներին կառնավալի համար զգեստներ էր բաժանում ու ձնծաղկին բաժին հասավ սպիտակը: Սակայն ձյունը նույնպես ցանկանում էր մասնակցել կառնավալին` չնայած նա զգեստ չուներ: Այնժամ նա խնդրեց ծաղիկներին օգնել իրեն, սակայն, նրանք վախեցան ցրտից ու չհամաձայնեցին ու, միայն ձնծաղիկը համաձայնեց իր սպիտակ թիկնոցով ծածկել նրան: Միասին նրանք պարեցին ու ուրախացան ու այնքան միմյանց համակրեցին, որ դառան անբաժան մինչ օրս:

Անկախ

Tags: