Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք սոցկայքերի դեմ հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ նշելով, որ խախտվել են իր և իր ընտանիքի իրավունքները: Առայժմ հայտնի չէ, թե որ կայքերն են ստիպված լինելու դատարանի առաջ կանգնել, սակայն ենթադրաբար խոսքը գնում է «Թվիթեր» սոցիալական կայքի մասին, որը վերջերս արգելափակվել էր:
Tags: դատ, Թայիփ Էրդողան, սոցկայքեր
