«Իրանի զինված ուժերը խաղաղության խորհրդանիշ են: Միևնույն ժամանակ իրանական բանակը բավական ուժեղ է և կարող է տալ ջախջախիչ պատասխան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեմ»,- ասել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Իրանի բանակի ազգային օրվա հանդիսավոր արարողության ժամանակ:
Համաձայն նրա խոսքերի, Իրանի ներկայիս զինված ուժերն ուժեղ են, ինքնաբավ ու առաջադեմ:
«Իրանն երբեք ոչ մի պետության դեմ ագրեսիա չի կիրառի, սակայն պաշտպանել իր երկիրը միշտ ի վիճակի է: Իրանի բանակը, լինելով իսլամի և հայրենասիրության խորհրդանիշ, երաշխավորում է պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Իրանական զինված ուժերը պատրաստ են օգնել տարածաշրջանի ցանկակացած պետությանը Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության և անվտանգության պահպանման գործընթացում »,- ավելացրել էր նախագահը:
Tags: իրան, Հասան Ռուուհանի
